• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Ստանալ անվտանգության երաշխիքներ

Վարդան Հարությունյան 11:30 | 23.02.2023
Վարդան Հարությունյան 11:30 | 23.02.2023
Volodin & Gafarova

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վոլոդինը ղարաբաղյան խնդրին անդրադառնալիս ասել է, որ պետք է զերծ մնալ եվրոպական կառույցներին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը ներգրավելու փորձերից։

«Նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը։ Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին՝ պետք է 10 անգամ մտածել եւ կշռադատել, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի եւ այլ երկրների օրինակով»,- ավելացրել է նա։ Սլաքներն, անկասկած, Հայաստանին են ուղղված։

Ադրբեջանն էլ իր հերթին է հայտարարում, որ Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելը կարող է խոչընդոտել կարգավորման գործընթացը։

Ադրբեջանը կցանկանար, որ մեր տարածաշրջանում օտար ներկայություն չլիներ ընդհանրապես, որովհետեւ Արցախի խնդրի կարգավորման ադրբեջանական տարբերակը բացառում է իրավունքը։ Նրանք միշտ են խնդիրն ուժով լուծելու մասին մտածել: Իսկ 2020-ի նոյեմբերը սահմանագիծ դարձավ, որից այս կողմ հայտարարում են արդեն, թե չկա Արցախի խնդիր, թե Արցախն Ադրբեջան է, այնտեղ ապրող հայերը, իրենց էթնիկ, կրոնական, մշակութային պատկանելությունից անկախ, իրենց ցանկությունից անկախ, Ադրբեջանի բնակիչներ են, որեւէ տարբերվող կարգավիճակ, լրացուցիչ իրավունք չպետք է ունենան, իսկ եթե համաձայն չեն, կարող են լքել Ադրբեջանի տարածքը։ Ասել է թե՝ պետք է իրենց հայրենիքից հեռանան։ Սա էթնիկ զտման ամենաիսկական օրինակ է։ Ադրբեջանի մտքում այլ լուծում այսօր չկա։

Արեւմուտքի ներկայությունն այս կարգի լուծման խոչընդոտ է։ Չի կարող Ադրբեջանը էթնիկ զտում իրականացնել, երբ այստեղ է Արեւմուտքը։ Իսկ Ռուսաստանի ներկայությունը եթե ցանկալի էլ չէ, ապա խոչընդոտ չէ բոլորովին։ Ինչպես վերջին երկու տարիներին խոչընդոտ չի եղել Արցախում ու Հայաստանում ռազմական գործողություններ ծրագրելիս եւ իրականացնելիս։

Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը, հատկապես՝ 2020-ից հետո, համընկնում են։ Նրանց համագործակցությունը բաց է, անթաքույց։ Երկուսն էլ կողմ են, որ հակամարտությունը չավարտվի, եւ դեմ են, որ Արեւմուտքը լինի մեր տարածաշրջանում ու ներգրավվի Արցախի խնդրի կարգավորման գործում:

Ռուսաստանին՝ տարածաշրջանում մնալու, իսկ Ադրբեջանին՝ Արցախը վերջնականապես հայաթափելու, Հայաստանից կտորներ պոկելու եւ իր պատկերացրած սուվերեն միջանցքը ստանալու համար։

Ռուս-ադրբեջանական համագործակցության հետեւանք էր, որ անցած տարվա աշնանը Արեւմուտքի մասնակցությամբ սկսված հաշտության պայմանագրի մշակումը, որն ըստ հայտարարությունների տարեվերջին պետք է կնքվեր, իր ավարտին չհասավ։ Ռուսաստանը հեշտորեն իր դաշտ տեղափոխեց Հայաստանին՝ որպես խայծ հրամցնելով «Արցախի հարցը թողնվում է սերունդներին» ձեւակերպումը։ Հաշվարկը հստակ էր՝ հայկական կողմը, բավարար հեռատեսություն չունենալով, խայծը կուլ է տալու։

Ռուսական դաշտ տեղափոխված խաղը չէր կարող կոնֆլիկտի խորացման չբերել։ Փակ է արդեն Լաչինի միջանցքը։ Պաշարված Արցախի ապագան էլ ավելի աղոտ է։ Նոր զարգացումները Հայաստանին կրկին դեպի Արեւմուտք ձգվել են ստիպում, ինչն էլ անհանգստացնում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Ադրբեջանին։ Այստեղից էլ՝ կրկնվող ու գնալով սաստկացող սպառնալիքները, որ հնչում են Մոսկվայից ու Բաքվից։

Հայաստանը, սակայն, օգտվելով Ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի հնարավորությունների նվազումից եւ տարածաշրջանում Արեւմուտքի ներգրավված լինելու պատրաստակամությունից, ավելորդ սրություն չհաղորդելով Ռուսաստանի հետ հարաբերություններին, պետք է նպաստի, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Արեւմուտքի ներգրավվածությունն ավելանա։

Լավագույն տարբերակը կլիներ այս հարցում Արեւմուտք-Ռուսաստան համագործակցությունը, ինչն այսօր, ցավոք, բացառվում է։ Ժամանակը մեր դեմ է աշխատում։

Որքան ուշանում է հաշտության համաձայնագիրը, այնքան վատ մեզ համար։ 2020-ից հետո եղած զարգացումները սա են վկայում։ Օր օրի Ադրբեջանն ավելի ինքնավստահ ու ավելի ագրեսիվ է դառնում։ Ավելի մեծ պահանջներ է առաջ քաշում։ Արեւմտյան գործընկերների հետ պետք է այնպիսի աշխատանք տարվի, որ ապագա հաշտության համաձայնագրում, որն այսօր մշակվում է, հստակ արձանագրվի իրենց հայրենիքում արցախահայերի անվտանգ ապրելու իրավունքը։ Ոչ թե արցախահայերի ճակատագիրն անորոշ ապագային թողնվի, ինչպես հնչում է Ռուսաստանից, այլ պայմանագրով նախատեսվեն արցախահայերի անվտանգության հստակ մեխանիզմներ։ Պետք է հասնել դրան, որ բանակցություններին ու հաշտության համաձայնագրի մշակմանը մասնակցող արեւմտյան որոշ երկրներ նաեւ անվտանգության երաշխավորի դեր ստանձնեն։

Սա է հավանաբար այն առավելագույնը, ինչին Հայաստանի դիվանագիտությունը պետք է ձգտի այսօր։ Առանց երաշխիքների եւ առանց ազդեցիկ երաշխավորների հաշտության պայմանագիրը, եթե անգամ այն կնքվի, չի փրկելու մեզ լարվածության ապագա խորացումից, նոր պատերազմներից ու, վերջին հաշվով, Արցախի հայաթափումից, Հայաստանի գլխին կախված «լինել-չլինելու» վտանգից։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը պարտավոր է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով. Հաագայի միջազգային դատարան
հաջորդը
Միջնորդական ջանքերի կրկնօրինակումից ու մրցակցությունից անհրաժեշտ է խուսափել. ՌԴ ԱԳՆ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա