Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախի Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 2-ին եւ մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։