• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

«Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը նվաճեց գրեթե ամեն ինչ ու միանգամից

aliq 17:46 | 13.03.2023
aliq 17:46 | 13.03.2023
Oscars

Լոս Անջելեսի «Dolby» կինոթատրոնում տեղի ունեցած «Օսկար-2023» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ ճանաչվեց ռեժիսորներ Դեն Կվանի եւ Դենիել Շայներթի «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը, որի  գլխավոր դերակատարուհի Միշել Յեոն ճանաչվեց լավագույն դերասանուհի։ Նույն ֆիլմի դերակատարներ Կե Հուի Կուանը եւ Ջեյմի լի Քերթիսը ճանաչվեցին համապատասխանաբար Երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի։ Դեն Կվանի եւ Դենիել Շայներթի «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմն արժանացավ նաեւ «Լավագույն օրիգինալ սցենար» եւ «Լավագույն մոնտաժ» (մոտնաժող՝ Փոլ Ռոջերս) մրցանակներին։

Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունում Լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Արեւմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը։ Նույն  ֆիլմի օպերատոր  Ջեյմս Ֆրենդն արժանացավ «Լավագույն օպերատոր» մրցանակին։ «Արեւմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը մրցանակներ շահեց նաեւ «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» եւ «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։

Ամերիկյան կինոակադեմիայի սահմանած «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ շահեց «Կետ» ֆիլմի գլխավոր դերակատար Բրենդան Ֆրեյզերը։ «RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը» ժապավենը «Naatu Naatu» երգի համար արժանացավ «Լավագույն երգ» մրցանակին։ «Գիլերմո դել Տորոյի Պինոկիոն» ֆիլմը արժանացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին,  «Ավատար. ջրի ուղին» ժապավենը՝ «Լավագույն տեսողական էֆեկտներ» մրցանակին, «Խոսում են կանայք» ֆիլմը մրցանակ շահեց «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Տղան, խլուրդը, աղվեսը եւ ձին» ժապավենը, «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում՝ «Հրաժեշտ իռլանդական ձեւով» ֆիլմը։ Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ճանաչվեց «Փղերին հմայողները» ֆիլմը։ Ռութ Է. Քարտերը «Սեւ հովազ. Հավերժ Վականդա» ֆիլմի համար արժանացավ «Լավագույն կոստյումներ», իսկ Ադրիան Մորոն, Ջուդի Չինը եւ  Անեմարի Բրեդլին «Կետ» ֆիլմի համար շահեցին «Լավագույն գրիմ» մրցանակը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խորհրդային «դիցաբանական գործիչների» հուշարձաններ մի տեղադրեք. Տոկաեւ
հաջորդը
Ռուսաստանը կորցնում է դիրքերը զենքի համաշխարհային շուկայում. SIPRI

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 2

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա