• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ռուսաստանը կորցնում է դիրքերը զենքի համաշխարհային շուկայում. SIPRI

aliq 21:18 | 13.03.2023
aliq 21:18 | 13.03.2023
Leopard 2

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցի՝  թեեւ զենքի մատակարարումներն ամբողջ աշխարհում կրճատվել են, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական երկրները զենքի մատակարարումները ՌԴ-ի եւ եվրոպական մյուս երկրների միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով ավելացրել են 47%-ով: SIPRI-ի կանխատեսումներով՝ Եվրոպայում զենքի ներմուծումը կշարունակի աճել առաջիկա տարիներին թե՛ Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ կատարված պատվերների, թե՛ հակամարտության արագացված գնումների գործընթացների արդյունքում։

SIPRI-ի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանն ընդգծել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Եվրոպայի երկրները ծրագրում են է՛լ ավելի մեծացնել զենքի ներմուծումը: Վերջին 30 տարիների ընթացքում, Միացյալ Նահագներն ու Ռուսաստանը գերիշխում էին սպառազինությունների մատակարարման շուկայում, այդուհանդերձ վերջին հինգ տարում ԱՄՆ-ի գերակայությունն աճել է, իսկ երրորդ տեղում գտնվող Ֆրանսիան զգալիորեն կրճատել է ՌԴ-ի հետ տարբերությունը:

Ռուսաստանը 37%-ով քիչ զենք է վաճառել Հնդկաստանին, իսկ Պեկինին  մատակարարումներն ավելացրել է 39%-ով

2018-2022 թվականներին ԱՄՆ-ից արտահանումն աճել է 14%-ով, իսկ Ռուսաստանից արտահանումը կրճատվել է 31%-ով։ ՌԴ-ն այժմ զբաղեցնում է շուկայի 16%-ը՝ հինգ տարի առաջվա 22%-ի դիմաց։ Մոսկվան զենքի արտահանումը կրճատել է իր 10 հիմնական գնորդ երկրներից 8-ում։ Վերջին հինգ տարում Ռուսաստանը 37%-ով քիչ զենք է վաճառել ռուսական զենքի ամենամեծ գնորդին՝ Հնդկաստանին, միեւնույն ժամանակ արտահանումը յոթ այլ երկրներ կրճատվել է միջինը մոտ 60%-ով: Ընդ որում` վերջին հինգ տարում Ռուսաստանը Չինաստանին մատակարարումներն ավելացրել է 39%-ով, Եգիպտոսին՝ 44%-ով։

Ըստ SIPRI-ի վերլուծաբանների՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ՌԴ-ն, հավանաբար, կշարունակի կրճատել զենքի արտահանումը եւ առաջնահերթություն կդարձնի սեփական բանակի մատակարարումը։ Զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի բաժնի կրճատման մեկ այլ գործոն կլինեն պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից երրորդ երկրների վրա ճնշումը։

Ամերիկյան զենքի խոշորագույն ներմուծողների սանդղակում Թուրքիան 7-րդ հորիզոնականից հայտնվել է 27-րդ հորիզոնականում

Ըստ SIPRI-ի զեկույցի՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները վերջին հինգ տարիների ընթացքում 65%-ով ավելացրել են սպառազինությունների ներմուծումը: Զենքի ամենախոշոր ներմուծող է դարձել ԱՄՆ-ը՝ 65% բաժնով, որին հաջորդում են Ֆրանսիան (8,6%) եւ Հարավային Կորեան (4,9%)։ Վեզեմանը նշում է, որ Ֆրանսիան նույն ժամանակահատվածում ավելացրել է զենքի վաճառքը՝ շուկայում իր բաժինը 7,1%-ից հասցնելով 11%-ի։ Ըստ փորձագետի՝ Ֆրանսիան զենքի համաշխարհային շուկայում ավելի մեծ բաժին է ձեռք է բերում, քանի որ ռուսական զենքի արտահանումը նվազում է: «Դա, հավանաբար, կշարունակվի, քանի որ մինչեւ 2022-ի վերջը Ֆրանսիան զենքի արտահանման շատ ավելի չավարտված պատվերներ ուներ, քան Ռուսաստանը»,- արձանագրել է Փիթեր Վեզեմանը։

Զեկույցում նաեւ նշվում է, որ 2018-2022 թվականներին ԱՄՆ-ի զենքի մատակարարումները Թուրքիային նվազել են՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում լարվածությունը: Ամերիկյան զենքի խոշորագույն ներմուծողների սանդղակում Թուրքիան 7-րդ հորիզոնականից հայտնվել է 27-րդ հորիզոնականում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը նվաճեց գրեթե ամեն ինչ ու միանգամից
հաջորդը
Ադրբեջանցիները դարձյալ կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 2

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա