• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստան թափանցած ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ-ին

aliq 16:51 | 14.04.2023
aliq 16:51 | 14.04.2023
NSS

Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից հայտնել են, որ  Սյունիքի մարզում բնակիչների հայտնաբերած երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը: Հայաստանի տարածքում արդեն 3 օր փնտրվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել եւ ձերբակալվել է Կապանի Աճանան գյուղի տարածքում: Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու եւ ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ եւս մեկն է եղել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, որոնք կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ, դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ քննարկում են անհապաղ տեսակցության հնարավորությունը։

Ավելի վաղ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան հատուկ հայտարարությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի փաստին»: Ալիեւան վկայակոչել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը եւ պնդել, թե «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն օգտվում է ԵՄ առաքելությունից եւ սրում իրավիճակը․ Գաֆարովա
հաջորդը
Քաղաքացինե՛ր, ՄԻՊ-ի վրա հույս չդնեք
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

    20:56 | 02.06.2023
  • Չինաստանը Հանրայինի նոր հեռուստաստուդիայի համար 10 միլիարդ դրամ...

    20:12 | 02.06.2023
  • Դատավորների աշխատավարձը կբարձրանա եւս 60 %-ով

    19:29 | 02.06.2023
  • Երեւանի դիրքորոշումն ի գիտություն ենք ընդունում. Պեսկով

    18:56 | 02.06.2023
  • Մոսկվայում քննարկվում են հայ-ադրբեջանական սահմանի հատման տեխնիկական հարցերը

    18:24 | 02.06.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանում հասարակությունը ծերացել է

  • 2

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

  • 3

    Հայաստանը կկարողանա՞ ամերիկյան ռեակտորներ ներդնել եւ դուրս գալ...

  • 4

    X պահը մեր դռներն է ծեծում

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա