• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աղջիկները կամավոր հիմունքներով կանցնեն պարտադիր զինծառայությա՞ն

aliq 13:46 | 21.04.2023
aliq 13:46 | 21.04.2023
Ministry of Defence Armenia

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 21-ին հայտնել է, որ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Իգական սեռի քաղաքացիների զինպարտադիր ծառայության ժամկետը վեց ամիս է: Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 միլիոն դրամ պատվովճար:

Նախարարը շեշտել է, որ պարտադիր զինծառայության դիմած իգական սեռի քաղաքացիներին ընտանեկան պայմաններով պայմանավորված վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչեւ զորակոչի օրը նրանց ծառայությունից հրաժարվելու հնարավորություն է ընձեռվելու: Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները, ըստ նախագծի, առանց վիճակահանության կնշանակվեն ուսումնական զորամասերում եւ կծառայեն բացառապես տվյալ զորամասերում։ Օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ:

Ըստ նախագծերի փաթեթի` սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների՝ այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառմանը, զորակոչին, ծառայության վայր նշանակմանը, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկմանը առնչվող հարաբերությունները: Համապատասխան երկու օրենքներում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացվելու է ԱԺ քննարկմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին
հաջորդը
ԱՄՆ-ի համար բռնությունների դադարեցումը մեծ նշանակություն ունի․ Պատել
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

    22:37 | 06.06.2023
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է....

    22:09 | 06.06.2023
  • Համաճարակային իրավիճակը կարմրուկի առումով լարված է

    18:25 | 06.06.2023
  • Մայիսին Հայաստան է այցելել մոտ 180 հազար զբոսաշրջիկ

    18:05 | 06.06.2023
  • Քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները

    15:44 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա