• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերնոր աստղերի պայթյունն ընդունակ է ոչնչացնելու Ծիր Կաթինի մոլորակները

aliq 14:45 | 23.04.2023
aliq 14:45 | 23.04.2023
NASA

ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աստղադիտարանի եւ այլ աստղադիտակների շնորհիվ աստղագետները Երկրի նման մոլորակների համար նոր սպառնալիք են հայտնաբերել: Պատճառը աստղերի պայթյունից հետո արձակվող ինտենսիվ ռենտգենյան ճառագայթման մեծ չափաբաժինն է։ Աստղադիտակի միջոցով այդ երեւույթը լուսանկարած գիտնականների համոզմամբ՝ պայթյունը կարող է ազդել 100 լուսային տարուց ավելի հեռավորության վրա գտնվող մոլորակների վրա։ «Նման ինտենսիվ ազդեցությունը կարող է հանգեցնել մոլորակի անհետացմանը»,- նշել են գիտնականները:

Հետազոտության ընթացքում ՆԱՍԱ-ն մի քանի աստղադիտարաններից դիտարկել է 31 գերնոր աստղ: Գիտնականները պարզել են, որ մոլորակները կարող են ենթարկվել 160 լուսատարի հեռավորության վրա գտնվող  ճառագայթման մահացու չափաբաժինների։ ՆԱՍԱ-ում ուշադրություն են հրավիրվել երկու ժամանակաշրջանների վտանգի վրա՝ պայթյունից հետո մի քանի օրվա ընթացքում գերնոր աստղի ինտենսիվ ճառագայթումը եւ դրանից րոպեներ ու ամիսներ անց: «Եթե ռենտգենյան ճառագայթման հոսքը թափանցի մոտակա մոլորակ, ճառագայթումը կարող է լրջորեն փոխել տվյալ մոլորակի մթնոլորտի քիմիական բաղադրությունը»,- հավելել են ՆԱՍԱ-ում:

Գիտնականները նաեւ նշում են, որ Երկրին նման մոլորակի վրա այդ գործընթացն ընդունակ է ոչնչացնելու գերնոր աստղի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթումից կյանքը պաշտպանող օզոնի զգալի մասը։ Այն ի վիճակի է հանգեցնելու նաեւ սննդային շղթայի հիմքում գտնվող (հատկապես ծովային) օրգանիզմների լայն տեսականու անհետացման։ Գիտնականների տեսանկյունից՝ համոզիչ ապացույցներ կան, որ գերնոր աստղերը գոյացել են Երկրից մոտ 2-8 միլիոն տարի առաջ, Երկիր մոլորակից մոտավորապես 65-500 լուսատարի հեռավորության վրա: ՆԱՍԱ-ում նշել են նաեւ, որ Երկիրը եւ Արեգակնային համակարգն առայժմ ապահովված են գերնոր աստղերի հավանական պայթյուններից, սակայն Ծիր Կաթինի շատ այլ մոլորակներ՝ ոչ: Ի դեպ, գիտնականները, բացատրելով ապրիլի 19-ի երեկոյան Կիեւի մարզում տեղի ունեցած պայծառ բռնկման պատճառը, ենթադրել են, որ այն առաջացել է Լիրիդ հոսանքից երկնաքարի անկման հետեւանքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը սակավաջուր չէ, բայց խնդիրներն էլ սակավ չեն
հաջորդը
Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն