• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նարեկացին միաձուլեց աղոթքն ու բանաստեղծությունը․ Հռոմի պապ

aliq 22:22 | 26.04.2023
aliq 22:22 | 26.04.2023
Pope Francis

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 26-ին Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում ավանդական ընդհանուր խորհրդածության ժամանակ անդրադարձել է Սուրբ Գրիգոր Նարեկացու գործունեությանն ու թողած ժառանգությանը՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, որը մեզ թողեց աղոթագիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը»,- շեշտել է Ֆրանցիսկոս պապը։

Անդրադառնալով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուին՝ Հռոմի քահանայապետը նշել է, որ հայ միջնադարյան հոգեւորական-աստվածաբանը քրիստոնյաներին վայել համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է։ Ըստ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության հաղորդագրության՝ «Նորին Սրբությունը նաեւ նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի վանքում, ուր նա սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը եւ, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե՛ հայ գրականության եւ թե՛ հայ հոգեւոր ժառանգության գագաթնակետը։

Ի դեպ

Քահանայապետը 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ։ 2021-ի փետրվարի 2-ին էլ Ֆրանցիսկոս պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվել է որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

Հայ սրբի մասին Հռոմի պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, դրանց թվում՝ արեւմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, իտալերենով եւ ռուսերենով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել
հաջորդը
Սոցիոպատը
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 4

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա