ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Բաքուն փորձում է հիմնավորել հրադադարի խախտման դեպքերը. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ-ի կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին: Արցախի ՊՆ-ում հայտարարել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։