ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ հունիսի 4-5-ը ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Ահազանգերը ստացվել են Երեւան, Սիսիան, Կապան, Աշտարակ քաղաքներից, ինչպես նաեւ Սիս, Ձորաղբյուր, Քասախ, Կարբի, Ազատան գյուղերից։
Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղազննում են անցկացրել եւ հայտնաբերել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու տեսակի սողուն ու տեղափոխել անվտանգ տարածք: