• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրախորհրդարանի պատգամավորը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կոչ է անում

aliq 12:25 | 28.07.2023
aliq 12:25 | 28.07.2023

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը եւ Եվրոպական միությանը կոչ է արել ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու եւ իրավիճակի սրում թույլ չտալու համար։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը եւ ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Լարս Պատրիկ Բերգը։

Դեռ 2020-ի նոյեմբերի վերջին Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը ԵԽ-ում բարձրացրել էր  Արցախի պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման, միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման, հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունները հանգամանորեն հետաքննելու անհրաժեշտության հարցերը։

Հայաստանը հուլիսի 26-ին 19 բեռնատար ավտոմեքենաներով 361 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետեւանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի չեմպիոն
հաջորդը
«Հայաստան» համահայկական հիմնադրամն անօթեւաններից դիմումներ է ընդունում
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ԼՂ-ից 78 հազար 354 անձ է տեղափոխվել Հայաստան

    23:32 | 28.09.2023
  • Գնում ենք ավագանու նոր ընտրությունների. Մարության

    23:08 | 28.09.2023
  • Հայաստան կտեղափոխվեն ավտոբուսներով

    21:36 | 28.09.2023
  • Անկարան կշարունակի աջակցել խաղաղության ջանքերին. Թուրքիայի ԱԱԾ

    21:25 | 28.09.2023
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձե՞ւ կընդունի

    20:58 | 28.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Սա բռնի տեղահանություն է, Արցախի հայաթափում․․․

  • 4

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա