Economic Times պարբերականը հայտնել է, որ Հնդկաստանում Eris անվանումով ՔՈՎԻԴ -19 -ի նոր ենթատեսակի վարակման դեպքեր են գրանցվել։ Այն ներկայում արագ տարածվում է Մեծ Բրիտանիայում։ EG.5.1 մանրէահիմքը ծագում է «Օմիկրոն» մանրէահիմքից եւ առաջին անգամ հայտնաբերվել է այս տարվա մարտին։ Նախորդ տարի այն հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում։ Մինչեւ վերջերս այս մանրէահիմքը մեծ մտավախություն չէր առաջացնում, սակայն գիտնականները մտահոգված են դրա տարածման արագությամբ եւ հիվանդացածների թվի աճով։
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, երկրում հիվանդների ակտիվ դեպքերի ընդհանուր քանակը հասել է 1574-ի։ Ըստ կոնսորցիումի ղեկավար Անուրագ Ագրավալայի ՝ դիմադրողականության անկմանը եւ «իմունիտետից փախչող» նոր մուտացիաների զարգացմանը զուգահեռ հիվանդության դեպքերի ավելացում կնկատվի։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումից հետո կարող են ի հայտ գալ Covid-19–ի նոր տարբերակներ։
B.1.1.529 շտամը, որը հայտնի է նաեւ որպես «Օմիկրոն», հայտնաբերել են նոյեմբերի վերջին Բոստվանայում եւ ՀԱՀ–ում։ Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S սպիտակուցի մեջ, որն անհրաժեշտ է պաթոգենին բջիջների վարակման համար։ Գիտնականների կարծիքով` գենոմում առկա մի շարք փոփոխություններ մատնանշում են այն, որ այս տարբերակը կայուն է հիվանդությունը տարածների եւ պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ։ Փորձագետները կարծում են, որ «Օմիկրոնով» կարող են վարակվել արդեն իսկ հիվանդացածներն ու պատվաստվածները, իսկ ախտանշանները տատանվում են հոգնածությունից մինչեւ գլխացավեր ու մարմնում առկա դիսկոմֆորտ։ «Օմիկրոն» է հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, ներառյալ Հայաստանում։ Մասնագետների գնահատմամբ՝ նոր մանրէահիմքի վարակունակությունը 3-7 անգամ բարձր է նախորդներից։ Ինկուբացիոն շրջանը 2-5 օր է։