Օգոստոսի 8-ի առավոտից Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնող Արցախյան պատերազմի մասնակից «Խաչակիր» ջոկատի անդամները, ինչպես նաեւ նրանց աջակիցները պահանջում են քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար: Երեկոյան Հանրապետության հրապարակ մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին։
Իրավիճակը սրվեց այն ժամանակ, երբ ակցիայի մասնակիցները փորձեցին փակել դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։ Նրանք ցույցի մասնակիցներին հավաքը դադարեցնելու եւ ճանապարհը բացելու համար ժամանակ են տվել` հայտարարելով, որ նրանց գործողություններն օրինական չեն։
Ավելի ուշ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար» բերման է ենթարկվել 14 անձ, որոնք սահմանված ժամկետի ավարտից հետո ազատ կարձակվեն։