Ադրբեջանը պատրաստ է թույլատրելու Կարմիր խաչին մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ, եթե ադրբեջանական Կարմիր մահիկի մատակարարումները նույնպես թույլատրվեն։ Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Հաջիեւը համոզմունք է հայտնել, որ Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացումը հնարավորություն կընձեռի համաժամանակյա օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ինչպես նաեւ թուլացնելու լարվածությունը եւ խթանելու երկարատև խաղաղ բանակցությունները Երեւանի եւ Ադրբեջանի միջեւ։