Մինչ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն անկայունություն են սերմանում, ռուս խաղաղապահները Ղարաբաղում պատրաստ են օգնելու Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը: Նման միտք է արտահայտել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսում հրապարակված հոդվածում:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն իր հոդվածում նշել է, որ երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման եւ վստահության ամրապնդման ժամանակը։
Նա հավաստիացրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստելու դրան:
