Այսօր՝ 10։00-ին, քաղաքապետարանում Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստում, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է, քվորում են ապահովել նիստին մասնակցող 37 անդամ ՔՊ-ից, «Հանրապետություն»-ից եւ «Հանրային ձայն»-ից: Հետեւաբար քաղաքապետի ընտրությունը կկայանա:
Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել եւ գրանցվել է միայն ՔՊ-ից Տիգրան Ավինյանի թեկնածությունը:
Միաժամանակ քաղաքապետարանի շենքի առջեւ մի շարք քաղաքացիներ ակցիա են անում, պաստառների վրա գրված է՝ «Մանդատ չունես»:
Քաղաքապետի ընտրության քվեարկությանը մասնակցել են ավագանու նիստին ներկա բոլոր անդամները։ Քվեարկության համար նախատեսված է 1 ժամ, արդյունքները կհրապարակվեն դրա ավարտից հետո:
