Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա երեք տարում նախատեսվում է ապահովել մոտ 100 հազար նախկին ներքին տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր։
«Մեծ վերադարձ» ծրագիրը դեպի ազատագրված տարածքներ ադրբեջանական պետության գլխավոր առաջնահերթություններից է»,-շեշտել է Բայրամովը: Նա հավելել է, որ բնակչության վերադարձը եւ կարեւոր նախագծերի իրականացումը խթան կդառնան տարածաշրջանի զարգացման համար։
Ադրբեջանի արտգործնախարարը չի հսստակեցրել՝ «հայրենի հողեր» ասելով հատկապես որ տարածքները նկատի ունի:
