ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարեւորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:
