Եմենի հութիները հայտարարել են, որ պատրաստ են միանալու պաղեստինցիներին: «Մեր ժողովուրդը պատրաստ է հարյուր հազարներով դուրս գալու եւ միանալու Պաղեստինի ժողովրդին՝ դիմակայելու թշնամուն»,- հայտարարել է «Անսար Ալլահ» խմբավորման առաջնորդ ալ-Հութին։
Ի դեպ
Հութիները շիա-զայդիների (Ջարուդիներ)՝ Եմենում գործող ռազմականացված խմբավորում են։ 2004-ին զինված ապստամբություն են ձեռնարկել Եմենի կառավարության դեմ՝ աստիճանաբար վերահսկողություն հաստատելով երկրի հարավային որոշ տարածքների վրա։