Կանադայում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի: Պաղեստինցի աջակիցները ցույցն անցկացրել են Տորոնտոյի Նաթան Ֆիլիպս հրապարակում։ Ցուցարարները դրոշներ ու պաստառներ են ծածանել ու կարգախոսներ վանկարկել։
Նույն օրը Փարիզում երթ է տեղի ունեցել ի պաշտպանություն Իսրայելի։ Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը՝ Կառլա Բրունին։
Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Իսրայելի դրոշի գույներով՝ ի նշան այս երկրի հետ համերաշխության: