Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցելու «3+3» ձեւաչափով։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նման եւաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան) ձեւաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» համագործակցության ձեւաչափի հանդիպման նախաձեռնողն Ադրբեջանն է: