Պաշտոնական Երեւանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է Իրանում կայանալիք «3+3» ձեւաչափով արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտգործնախարարի այցերի եւ հանդիպումների մասին պատշաճ կերպով եւ ժամանակին տեղեկացնում են։