Իսրայելի իշխանությունները մտահոգված են երկրում Telegram-ի ժողովրդականության աճով։ Պատերազմի սկզբից ի վեր հսկայական թվով իսրայելցիներ սկսեցին օգտագործել հարթակը:
Իսրայելի հատուկ ծառայություններն առանձնապես անհանգստացած են, քանի որ ՀԱՄԱՍ-ը զանգվածաբար իր քարոզչությունն է անցկացնում այնտեղ։ Ի տարբերություն արեւմտյան հարթակների, ինչպիսիք են X-ը (Twitter) եւ Facebook-ը, Իսրայելի իշխանությունները չեն կարողանում կապ հաստատել Telegram-ի վարչակազմի հետ՝ ՀԱՄԱՍ-ի քարոզչական բովանդակության նկատմամբ գրաքննություն սահմանելու համար:
Այս շաբաթ Իսրայելի խորհրդարանում նույնիսկ լսումներ են եղել այս հարցի շուրջ։