Թել Ավիվի համալսարանի անցկացրած հարցման արդյունքներով՝ իսրայելցիների միայն 18%-ն է ցանկանում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակի պաշտոնավարել։
Իսրայելցիների ավելի քան երկու երրորդը համարում է, որ Նեթանյահուն պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից: Բնակչության 47%-ի կարծիքով Նեթանյահուն պետք է հրաժարական տա Գազայի հատվածում շարունակվող պատերազմից հետո, 29%-ն էլ պնդում է, որ նա պետք է անհապա՛ղ հրաժարական տա։