Գազայի հատվածում հրադադարն ավարտվել է․ Իսրայելի բանակը, պաշտոնապես հայտարարելով ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմը չպահպանելու եւ իսրայելական հենակետերը գնդակոծելու մասին, դրանով նաեւ հայտնել է ռազմական գործողությունների վերսկսման մասին։
Բլինքենը շտապ հեռացել է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գազայի հատվածում հրադադարի ձախողումից եւ հարվածների վերսկսումից հետո րոպեներ անց հեռացել է Իսրայելից՝ մեկնելով Արաբական Միացյալ Էմիրություններ:
Սա ԱՄՆ պետքարտուղարի՝ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո չորրորդ այցն էր Իսրայել։