ԵՄ առաքելությունը Հայաստանում օգտագործվում է որպես քարոզչական գործիք Ադրբեջանի դեմ: Դրա մասին դեկտեմբերի 12-ին Բրյուսելում իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը։
Ըստ նրա՝ մեկ գործընկերոջը զինելը կամ մյուսի դեմ օգտագործելը անհամատեղելի է Արեւելյան գործընկերության նպատակների հետ։
Նախօրեին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը 138-ից հասցնել 209-ի։
