Մշտական բնակության թույլտվության զանգվածային մերժումը հանգեցրել է Թուրքիայից ռուսների լայնածավալ հեռանալուն։ Տարեսկզբից նրանց թիվը նվազել է 34%-ով։ Ռուսաստանի մոտ 53 հազար քաղաքացի լքել է Թուրքիան։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի միգրացիոն գրասենյակը հայտնել է, որ 2022-ին բնակության թույլտվության համար հաստատված դիմումների քանակով օտարերկրացիների մեջ ռուսներն առաջին տեղն են զբաղեցրել. նրանց թիվը մոտ 154 հազար է եղել։
Ռուս ներգաղթյալների ոչ պաշտոնական մայրաքաղաք Անթալիան, ըստ Ekonomim գործակալության, ամռանը եւ սեպտեմբերին լքել է 17 հազար բնակիչ:
Ռուսաստանցիների եւ բելառուսների կացության թույլտվությունից հրաժարվելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության ամենաբարձր ատյաններում: Դրա մասին հայտել են Թուրքիայի Մուղլա նահանգի շրջանային վարչակազմերից մեկում։ Գրեթե բոլորը, ովքեր 2022 թվականի փետրվարից հետո կացության թույլտվություն են ստացել, մերժում են ստանում։
Մինչ այժմ Թուրքիայում բնակության թույլտվություն ունեցող մոտ 100 հազար ռուսաստանցի կա, սակայն նրանց թիվը կշարունակի անշեղորեն նվազել, քանի որ կացության թույլտվության ժամկետը լրանում է:
Բելառուսի բնակիչները նույնպես զանգվածաբար մերժումներ են ստանում: Միեւնույն ժամանակ ուկրաինացիների բնակության թույլտվությունը երկարաձգվում է։ Անթալիայի Առեւտրի պալատի նախագահ Ալի Բահարն ասել է, որ օտարերկրացիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 10%-ով։
