Առեւտրի սրահներում տեսախցիկներ տեղադրելու պահանջը մինչեւ երկրորդ ընթերցում կհանվի ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծից։ Դրա մասին հայտնել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Տնտեսվարողի համար հավելյալ ֆինանսական ծախս ենթադրող այս պահանջը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում եւ ԱԺ հունվարի 15-ի նիստում։
Իր ելույթում Բաբկեն Թունյանն ասել էր, որ խանութների մասով պահանջն առաջիկայում կհանվի նախագծից։ Թունյանը հավելել է, որ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացված փաթեթից նշված կարգավորումը չէր հանվել միայն ժամանակի սղության պատճառով։