Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին New York Times-ին տված հարցազրույցում նկատել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության թուլացման հնարավորություն կա:
Ռաֆայել Գրոսսին դա բացատրել է նրանով, որ ՄԱԳԱՏԷ-ի ուսումնասիրության արդյունքներով Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը:
«Իրանը ուրան դեռ արտադրում է, բայց՝ ավելի դանդաղ»,-հայտարարել է ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը:
Իր հերթին թերթն ավելացրել է, որ Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ թիրախային խնդիր ԱՄՆ-ի համար: