• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կործանված Իլ-76-ի զոհված ուկրաինացիների մարմինների վերադարձին Մոսկվան չի արձագանքել

aliq 13:21 | 02.02.2024
aliq 13:21 | 02.02.2024

Կիեւը բազմիցս է դիմել Մոսկվային ռազմագերիների մարմինների վերադարձի հարցով, որոնք, ըստ ռուսական իշխանությունների, զոհվել էին հունվարի 24-ին Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Սակայն ռուսական կողմը չի արձագանքում այս խնդրանքներին։ Այդ մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

«Զոհերի մասով տեղեկությունների հետ կապված՝ այո, Ուկրաինան դիմել է եւ շարունակում է դիմել դիակների տեղափոխման համար։ Առայժմ ռուսական կողմը չի համաձայնում դրան։ Հետեւաբար, մեր պետության ներկյացրած պահանջը՝ միջազգային անաչառ հետաքննություն անցկացումը ոչ միայն Իլ-76 ինքնաթիռի կործանման հանգամանքների, այլ նաեւ այն մասին, թե իրականում ինչ է եղել ներսում, մնում է արդիական»,-ասել է Յուսովը։

Նա նշել է, որ ուկրաինացի 65 զինծառայողների կարգավիճակը, որոնց ՌԴ ՊՆ-ն հայտարարել է մահացած, չի փոխվել՝ նրանք դեռ համարվում են ռազմագերիներ։

Հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը նաեւ հաստատել է, որ հունվարի 31-ին տեղի ունեցած գերիների փոխանակման շրջանակներում հայրենիք են վերադարձել այն ուկրաինացի զինվորականները, ովքեր պետք է փոխանակվեին հունվարի 24-ին։ Յուսովը ավելացրել է, որ նրանց թվում չեն եղել այն 65 գերիները, ովքեր ռուսական կողմի տվյալներով՝ եղել էին կործանված ինքնաթիռի մեջ։

Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը կործանվել է հունվարի 24-ի առավոտյան Բելգորոդի շրջանում։ Ռուս պաշտոնյաները հայտնել են, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի կողմից՝ ԱՄՆ արտադրության «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համալիրով:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օդանավում եղել էին 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին Բելգորոդ՝ փոխանակման նպատակով, ինչպես նաեւ անձնակազմի 6 անդամ եւ երեք ուղեկցող անձ։ Գերատեսչության տվյալներով օդանավում եղած բոլոր անձիք զոհվել էին։

Փետրվարի 1-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ ռուս փորձագետները կարողացել են պարզել Իլ-76-ում գտնված բոլոր անձանց ինքնությունը։ Նշվում է, որ ինքնաթիռի կործանման վայրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են զոհերի մարմինների ավելի քան 670 մաս, ինչպես նաեւ մասնակի պահպանված անձնական փաստաթղթեր։

«Հետաքննությունն իր տրամադրության տակ ուներ ինքնաթիռում գտնվող բոլոր ուկրաինացի զինվորականների գենետիկական պրոֆիլները»,-նշվում է ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։

Ուկրաինական հետախուզությունը հաստատել էր փոխանակման ծրագրերի մասին տեղեկությունները՝ հավելելով, որ կառույցը ռուսական կողմից «տեղեկացված չի եղել Բելգորոդի շրջանի օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին», եւ դեռ չեն կարող հավաստիորեն ասել, թե ով է եղել ինքնաթիռում:

Իլ-76-ի կործանումից հետո Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել «պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու» քրեական հոդվածով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն
հաջորդը
Սպիտակ տունը հավանություն է տվել Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին հարվածելու ծրագրին․ CBS

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն