• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 2-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:30 | 02.02.2024
Մհեր Արշակյան 20:30 | 02.02.2024
Պարույր Հայրիկյան

2013 թվականի փետրվարի 2-ին մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ չի տեսնում անհրաժեշտություն հետաձգելու ՀՀ նախագահի ընտրությունները. «Ես ընտրությունները հետաձգելու իրավունք ունեմ: Իմ կյանքում առաջին դեպքն է, երբ ինձանից է կախված` ընտրությունները հետաձգե՞լ, թե՞` ոչ»։

2014ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին կարգին հոգնեցրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, որը գրում է, թե 2013-ի դեկտեմբերին գյուղատնտեսական ապրանքների վաճառքի 13 տոկոս աճ է գրանցվել 2012-ի դեկտեմբերի համեմատ: «Հիշենք դեկտեմբերյան ցրտերը Արարատյան դաշտում, հիշենք որ 2013-ին 42000 ուտող բերան պակաս ենք ունեցել: Արդեն ասել եմ նախագահին, սրան մի հատ գեներալի կոչում տվեք, էլի։ Չ՞եք ուզում միշտ երաշխավորված հաղթանակ ունենալ»,-գրում է Հրանտ Բագրատյանը:

2015Ընդդեմ Սերժ Սարգսյանի ռեժիմի Երեւանից ԼՂ շարժվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մուտքը Լաչինում ծեծուջարդով արգելելու փաստը յուրովի են մեկնաբանում ՀՀ ԱԺ-ում: «Կարող է մուտիլովչիկներին չթողնեն, բայց քաղաքացիներին թողնում են»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

2016Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը համոզված է, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ Սերժ Սարգսյանը կմնա Հայաստանում որոշում կայացնողների թվում. «Ես ինչքան գիտեմ՝ ինքը բազմիցս է հայտարարել, որ ինքը ոչ մի պաշտոն չի զբաղեցնելու»։

2017ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ ցուցակով այն պատճառով, որ չի ուզում լինել ԲՀԿ նախընտրական ցուցակում, որտեղ կա Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Աստված իրեն թող լավը տա, բարին տա, իմաստնություն տա, խելք ու շնորհք տա: Մեծանա՝ կհասկանա»,-անմիջապես արձագանքում է Գյումրիի նախկին քաղաքապետը:

2018ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը Թուրքիային թելադրում է, թե նա ինչ պետք է անի Հայոց Ցեղասպանությունը ժխտելու փոխարեն. «Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից»։

2019«Իմ քայլը» խմբակցությունն ակնարկում է, որ ինչ անում է, ժողովրդի համար է անում, նույնիսկ շաբաթ եւ կիրակի օրերին: «2018 թվականի մայիսից չկա, էսպես ասած, մեզ համար ոչ աշխատանքային օր։ Եթե կարիք կա աշխատելու շաբաթ կամ կիրակի օրերին, ապա աշխատում ենք»,-ասում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

2020ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ստիպված է պարզաբանել, որ մինչեւ իրենց իշխանության գալը Հայաստանում «լավ տղեն» նա էր, ով ոչ թե աշխատում էր, այլ փողի ճար էր անում, ով ոչ թե սովորում էր, այլ՝ պպզում բակում. «Սա հիշենք եւ ամեն օր ամեն բան անենք, որ հզորանա մեր բոլորի Հայաստանը, այլ ոչ թե՝ այդ տարածքում լյուկի վրա պպզող խուժանը: Մենք միասին կարող ենք դեռ շատ դժբախտություններ կանխել»։

2021ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը դիմում է դատավոր Աննա Դանիբեկյանին եւ ասում, որ չվախենա ինքնաբացարկից: Եթե այդ դեպքում դատախազությունը գործ հարուցի Դանիբեկյանի դեմ, Խաչատուրովը խոստանում է իր փաստաբանին խնդրել ներկայացնել նաեւ Աննա Դանիբեկյանի շահերը. «Դուք գեղեցիկ, երիտասարդ կին եք, մի քիչ մտածեք ձեր ապագայի մասին, առողջ եղեք»։

2022Հայաստանում ուզում են կյանքի կոչել դիակիզարաններ: «Երեւանում հուղարկավորության տեղ չկա, գնալով սպառվում է»,-ասում է Համայնքապատկան ՀՈԱԿ-ի նախկին ղեկավար Արման Իսկանդարյանը, որը քաղաքապետարանի այս նախաձեռնության խորհրդատուն է:

2023Մոսկվան երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանում: Երեւանը մի անգամ արդեն պատասխանել է՝ ՀԱՊԿ-֊ի պարտավորությունների կատարման ժամը հնչել է, քանի որ այդ կառույցը քաղաքական գնահատական չի տվել ՀՀ տարածքների հանդեպ Ադրբեջանի ագրեսիային: «Երեւանի ցանկության դեպքում նաեւ ՀԱՊԿ առաքելությունը կարող է գործուղվել մեկ կամ երկու օրվա ընթացքում»,-իրենն է պնդում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկելու են ԵՄ-Հայաստան հարաբերությունները
հաջորդը
Մեղավոր եւ անմեղ քաղաքապետարանը

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 5

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն