• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 10-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 20:00 | 10.02.2024
Մհեր Արշակյան 20:00 | 10.02.2024
Պարույր Հայրիկյան, Վ․ Մանուկյան

2013 թվականի փետրվարի 10-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դիմում է ՍԴ ՀՀ նախագահի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Իր դիմումը Հայրիկյանը հետ կվերցնի, եթե ընդդիմությունը միավորվի եւ պաշտպանի մեկ թեկնածուի: «Ես 96-ին արդեն նման մի բան արել եմ եւ այդ ժամանակ առաջ եկավ հզոր մի թեկնածու»,- հիշում է ԱԻՄ նախագահը:

2014ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի ուզում լսել հանուն ՀՀ-ի բարեկեցության Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու մասին. «Կոպիտ ասեմ՝ մենք անասուն չենք, որ՝ մաքուր օդ, կանաչ խոտ»:

2015Սերժ ՍարգսյանԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հիացած է Հայաստանի ժողովրդավարական հաջողություններով. «Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները»։

2016ՀՀ կրթության ու գիտության եռակի նախարար Լեւոն Մկրտչյանն առանձնակի էնտուզիազմով չի մոտենում այն փաստին, որ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի արդյունքում կարող է 4-րդ անգամ նշանակվել նախարար. «Ես արդեն վաղուց ոչ մի բան չեմ բացառում»:

2017Գագիկ ԾառուկյանԻնչեր չէր տա Գագիկ Ծառուկյանը, որպեսզի կրկին չմտներ քաղաքականություն: Բայց «ժողովրդի վիճակը» տեսնելուց հետո վերադառնում է. «Փափուկ կյանքից նորից եկել եմ, որ իմ պարտքը կատարեմ»։

2018ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածու Արմեն Սարգսյանը մեկնում է Ստեփանակերտ եւ մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումից հետո շարադրում իր հիմնական մտահոգությունը. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է»։

2019Արարատ Միրզոյանի կինըԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը ստիպված է հաշիվ տալ, թե Ստեփանակերտում անձրեւի տակ ինչու ինքն անձամբ չէր պահում իր «զոնտիկը», այլ պահում էր անվտանգության աշխատողը, որին դրա համար չեն վարձատրում: «Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» եւս»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Գոհար Աբաջյանը:

2020ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հաշվետու է իր ընտրողին, թե ինչու խորհրդարանում չի մասնակցել 132 թվեարկության: «Բացակայել եմ հիմնականում հարգելի պատճառով՝ գործուղումների եւ երկշաբաթյա հիվանդության (ջրծաղիկ) պատճառով։ Մի երկու անգամ էլ խցանումների պատճառով ուշացել եմ 5-10 րոպեով եւ բաց թողել առավոտյան քվեարկությունների պահը»,- պարզաբանում է տիկին Ջուլհակյանը:

2021Արա ԱյվազյանՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան այլեւս որեւէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը. «Սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում տեղի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել»։

2022ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ստիպված է պարզաբանել, թե ինչու էր Փաշինյանի անվտանգության աշխատակիցը մեքենայից ավտոմատն ուղղել մարդկանց ուղղությամբ. «Փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա, ինչ ասես կա։ Ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա կիրառել»։

2023EUMAՀայաստան ԵՄ քաղաքացիական դիտորդներ հրավիրելու փաստը լրջորեն անհանգստացրել է Ռուսաստանին, բայց ՔՊ-ն նուրբ ակնարկով կհանգստացնի նրանց: «ԵՄ դիտորդները գալիս են դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի տարածքից։ Եթե որեւէ մեկը մտադրություն չունի ադրբեջանական տարածքից հայկական տարածքի վրա հարձակվելու, ինքը որեւէ մտահոգություն պետք է չունենա այս առաքելության գալով»,- ասում է իշխանական պատգամավոր Արման Եղոյանը:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայո՞ց, թե Հայաստանի պատմություն, ցուլերն ու մեր մշակութային խնդիրները
հաջորդը
Բեխաբար հասարակություն

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն