• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը կարող է հրաժարվել Իսրայելի դեմ լայնածավալ հարձակում իրականացնելուց․ Politico

aliq 12:06 | 08.08.2024
aliq 12:06 | 08.08.2024
Iran vs Israel

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի իշխանությունները, հավանաբար, վերանայել են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը ի պատասխան Իսրայելի դեմ զանգվածային հարձակում սկսելու իրենց ծրագրերը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հետախուզության գնահատականներին ծանոթ երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքերը։

«Պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք ակնկալում են Իրանի ինչ-որ արձագանք Հանիեի սպանությանը, սակայն Թեհրանը, ըստ երեւույթին, փոփոխություններ է կատարել, եւ ԱՄՆ-ն մոտ ժամանակներում չի ակնկալում հարձակում Իսրայելի վրա»,-գրում է պարբերականը։

ԱՄՆ-ն, ըստ դիվանագիտական ​​աղբյուրների, Իրանին կոչ է արել վերանայել Իսրայելի դեմ հարձակումներ սկսելու որոշումը։ Ըստ աղբյուրների՝ պաշտոնական Վաշինգտոնը զգուշացրել է Թեհրանին, որ զանգվածային հարվածը կուժեղացնի լարվածությունը եւ կստեղծի Իրանի եւ Իսրայելի միջեւ ուղիղ առճակատման վտանգ։ ԱՄՆ-ն ընդգծել է, որ Իսմայիլ Հանիյեի վրա հարձակման ժամանակ Իրանի ոչ մի քաղաքացի չի զոհվել։ Աղբյուրները նշում են, որ Իրանը ի սկզբանե մերժել է Վաշինգտոնի դիրքորոշումը, սակայն այժմ ավելի ու ավելի է համաձայնում ամերիկյան կողմի կարծիքին։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Իրանը փոխել է իր դիրքորոշումը, ասել է որ չի կարող խոսել հետախուզական գնահատականների մասին, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում էսկալացիա։ Նա հավելել է, որ հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին։

Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո ԱՄՆ իշխանությունները տեղեկություն են ստացել, որ Իրանը պատրաստվում է Իսրայելին հարվածներ հասցնել օգոստոսի 3-4-ին։ Իսրայելի իշխանությունները նույն ժամանակահտվածում հայտնել են, որ Իրանը Հունգարիայի միջոցով նախազգուշացրել է հարձակման նախապատրաստման մասին։

Միեւնույն ժամանակ, ըստ Reuters-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է «զուսպ» արձագանքել Հանիյայի սպանությանը եւ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ «պատշաճ պահին» կպատասխանի Հանիեի սպանությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դարերի ընթացքում ձեւավորված ՀՀ եւ ՌԴ կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին․ Զախարովա
հաջորդը
Պետք է բացահայտել Սաակաշվիլիի կառավարության մեղքը 2008-ի ռուս-վրացական պատերազմի սկսելու հարցում․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն