• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետք է բացահայտել Սաակաշվիլիի կառավարության մեղքը 2008-ի ռուս-վրացական պատերազմի սկսելու հարցում․ Կոբախիձե

aliq 13:04 | 08.08.2024
aliq 13:04 | 08.08.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2008-ի օգոստոսյան պատերազմի մեկնարկի համար մեղադրել է երկրի նախորդ իշխանություններին։ Նա նման հայտարարություններով հանդես է եկել պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ Մուխաթգվեդիի եղբայրական գերեզմանատուն կատարած այցից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

«Ազգային շարժումը» ստորագրել է Եվրախորհրդի (Խորհրդարանական վեհաժողովի) բանաձեւը, ըստ որի՝ իրենք են սկսել օգոստոսյան պատերազմը […] Գլխավորն այն է, որ ամբողջությամբ հետաքննության ենթարկվի Սաակաշվիլիի «Ազգային շարժման» ռեժիմի 2008-ին իրականացրած հանցագործությունները»,-ասել է Կոբախիձեն։

Լրագրողները նաեւ վարչապետից հետաքրքրվեցին, թե «Վրացական երազանք» կուսակցությունը ինչ իրավական մեթոդներ է մտադիր կիրառել «Ազգային շարժման» դեմ։

«Իրավական ձեւը կարող է տարբեր լինել, կարող է լինել բողոք դատախազություն, կարող է լինել ԱԺ քննիչ հանձնաժողով, կարող է լինել դիմում Սահմանադրական դատարան, կարելի է օգտագործել բոլոր գործիքները։ Այս ամենի մասին հանրությանը կտեղեկացվի, բայց գլխավորն այն է, որ Սաակաշվիլիի «Ազգային շարժման» ռեժիմի կողմից 2008-ին իրականացրած հացագործություններն ամբողջությամբ բացահայտվեն»,-բացատրել է Վրաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 7-ին «Վրացական երազանքը» հայտարարություն էր տարածել, որտեղ կրկին 2008 թվականի պատերազմի սանձազերծման համար մեղադրել էր նախկին նախագահ Միխաիլ Սաաակաշվիլիի կառավարությանը եը ընդգծել, որ իրադարձություններին «պետք է պատշաճ իրավական գնահատական ​​տրվի՝ երկրի անշրջելի զարգացումը եւ Վրաստանում խաղաղություն երկարաժամկետ հաստատումը ապահովելու համար»։

2008 թվականի օգոստոսյան հինգ օր տեւած պատերազմի ժամանակ զոհվել են 169 զինվորական, 228 խաղաղ բնակիչ եւ14 ոստիկան։ Ընդհանուր առմամբ վիրավորների թիվը հասել է 1747 մարդու։

Վրաստանը եւ երկրի միջազգային գործընկերները Աբխազիան եւ Հարավային Օսիան համարում են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներ։ Նրանց անկախությունը ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան եւ Նաուրուն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը կարող է հրաժարվել Իսրայելի դեմ լայնածավալ հարձակում իրականացնելուց․ Politico
հաջորդը
ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն կսկսեն բարտերային առեւտուր, որը հնարավորություն կտա խուսափել բանկային համակարգից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն