• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը եւ Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունը. WP

aliq 09:41 | 11.11.2024
aliq 09:41 | 11.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է The Washington Post—ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանք պնդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին նախ հորդորել է «չսրել Ուկրաինայում ընթացող պատերազմը», ապա հիշեցրել Եվրոպայում ամերիկյան զորքերի «զգալի ներկայության» մասին։

Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահը եւ ՌԴ նախագահը քննարկել են նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը հետաքրքրություն է հայտնել հակամարտության կարգավորման համար հետագա բանակցությունների վերաբերյալ։

Ըստ WP-ի՝ «առանձին զրույցների ընթացքում» Թրամփը միշտ է հասկացրել, որ պատրաստ է աջակցելու այնպիսի գործարքի, որով Ռուսաստանը կպահպանի Ուկրաինայի օկուպացված տարածքների մի մասը, եւ այս հարցը, իբր, «համառոտ» քննարկվել է նաեւ հեռախոսազրույցի ժամանակ։

Ուկրաինայի կառավարությունը տեղեկացված է եղել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին։ Ավելին՝ Կիեւն անգամ չի առարկել զրույցի կայացման հարցում, հայտնել են WP-ի երկու աղբյուրներ։ Նրանց փոխանցմամբ՝ Կիեւի պաշտոնյաները վաղուց են հասկացել, որ Թրամփը պատրաստ է աշխատելու Պուտինի հետ ուկրաինական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման ուղղությամբ:

Պարբերականի լրագրողները հարցումներ են ուղարկել Դմիտրի Պեսկովին, ինչպես նաեւՎաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատուն, սակայն պատասխան չեն ստացել։

Այն օրը, երբ, ըստ WP-ի, տեղի է ունեցել Պուտինի եւ Թրամփի զրույցը, ՌԴ նախագահը մասնակցել է «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը։ Այնտեղ նա հրապարակավ շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ հայտարարել ԱՄՆ ընտրված նախագահի հետ կապեր պահպանելու պատրաստակամության մասին։ Կարճ ժամանակ անց Թրամփը մամուլի միջոցով հայտարարել է, որ ինքը նույնպես պատրաստ է խոսելու Պուտինի հետ, եւ որ դա հավանաբար տեղի կունենա շուտով։

Թրամփի խոսքերով՝ ընտրություններում հաղթելուց ի վեր նա արդեն շուրջ 70 հեռախոսազրույց է ունեցել այլ երկրների առաջնորդների հետ, այդ թվում նոյեմբերի 6-ին խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Axios-ի փոխանցմամբ՝ այս խոսակցությանը միացել է Tesla, SpaceX եւ X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որն ակտիվորեն մասնակցել է Թրամփի նախընտրական արշավին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի հաղթանակն ու Երևանի տրանսպորտը
հաջորդը
Կուրսկում հակահարձակման համար ՌԴ-ն հավաքել է 50-հազարանոց զորախումբ, այդ թվում ԿԺԴՀ ուժերի ներգրավմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 5

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն