• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կուրսկում հակահարձակման համար ՌԴ-ն հավաքել է 50-հազարանոց զորախումբ, այդ թվում ԿԺԴՀ ուժերի ներգրավմամբ

aliq 11:15 | 11.11.2024
aliq 11:15 | 11.11.2024

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում կենտրոնացրել է 50-հազարանոց զորախումբ, որում ներառված են նաեւ Հյուսիսային Կորեայից տեղափոխված ստորաբաժանումները։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտոնյաներից ստացված տեղեկությանը։ 

Ակնկալվում է, որ խմբավորումը մոտ օրերս լայնածավալ հակահարձակում կսկսի Կուրսկի մարզի արեւմտյան հատվածում, որը մասամբ գրավված է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հյուսիսկորեական զորքերը, որոնց թիվը հասնում է շուրջ 10 հազարի, ներկայում Կուրսկում մարտական համակցության պատրաստություններ են անցնում ռուսական կողմի հետ։ 

The New York Times-ը ենթադրում է, որ ԿԺԴՀ-ից տեղափոխված զինվորականները մեծ հավանականությամբ պատրաստվում են մասնակցելու Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա նախապատրաստվող ճակատային հարձակումներին։ 

Ուկրաինացի անանուն պաշտոնյան էլ պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հյուսիսկորեացի զինվորները կբաժանվեն երկու խմբի․ նրանց մի մասը կներգրավվի գրոհային, մյուսները՝ աջակցության ստորաբաժանումներում, որոնք հիմնականում նախատեսված են Ուկրաինայի զինված ուժերից հետ գրաված տարածքում անվտանգության ապահովման համար։ 

Միեւնույն ժամանակ, նշում է NYT-ը, Ռուսաստանը կարողացել է Կուրսկի մարզում ուժեր կենտրոնացնել առանց Ուկրաինայի արեւելյան ճակատներից զորքեր տեղափոխելու, «ինչը Մոսկվային թույլ է տալիս ճնշում գործադրել միաժամանակ մի քանի ճակատներում»:

The Washington Post-ն էլ հայտնում է, որ հյուսիսկորեական զորքերը ուղարկվել են ոչ միայն Կուրսկ, այլեւ հարեւան Բելգորոդի շրջան, որը նույնպես սահմանակից է Ուկրաինային։ Պարբերականը այս տեղեկության համար որպես աղբյուր նշում է Ուկրաինայի զինված ուժերի 92-րդ բրիգադի «Աքիլես» գումարտակի հրամանատար Յուրի Ֆեդորենկոյի ստացած հետախուզական տվյալները։

Ուկրաինայի իշխանություններն ու նրանց արեւմտյան դաշնակիցները հոկտեմբերի վերջից հայտնում են, որ հյուսիսկորեական զորքերը տեղափոխվել են Կուրսկի մարզ։ Նրանց տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԿԺԴՀ-ն պատերազմին մասնակցելու համար Ռուսաստան է ուղարկել մոտ 12 հազար զինվորականի, այդ թվում՝ 500 սպա եւ երեք գեներալ։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հյուսիսային Կորեան չեն հաստատել այս տեղեկությունը։

Financial Times թերթը, վկայակոչելով ուկրաինական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի հայտնած տեղեկությունը, նոյեմբերի 5-ին գրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը առաջին ռազմական բախումներն են ունեցել Կուրսկի մարզ տեղափոխված ԿԺԴՀ զինվորականների հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել էր, որ հյուսիսկորեացի զինվորականներն արդեն առաջին կորուստներն են կրել Կուրսկի շրջանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը եւ Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտությունը. WP
հաջորդը
Կոբախիձեն կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն