• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պեսկովը հերքել է Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրերը

aliq 14:34 | 11.11.2024
aliq 14:34 | 11.11.2024
Dmitry Peskov

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ հեռախոսազրույցի մասին արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները կեղծ են, նման խոսակցություն տեղի չի ունեցել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսակցություն չի եղել։ Սա տեղեկատվության որակի ամենավառ օրինակն է, որն այժմ երբեմն հրապարակվում է նույնիսկ բավականին հեղինակավոր պարբերականների կողմից: Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Սա մաքուր մտացածին եւ ուղղակի սուտ տեղեկություն է»,- ասել Պեսկովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին հայտնել է The Washington Post-ը։ Ըստ պարբերականի՝ զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Թերթի զրուցակիցները պնդում են, որ Թրամփը Պուտինին հորդորել է «չսրել Ուկրաինայում ընթացող պատերազմը» եւ հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի «զգալի ներկայության» մասին։

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Ուկրաինայի իշխանությունները տեղյակ են եղել Պուտինի եւ Թրամփի զանգի մասին եւ առարկություններ չեն ներկայացրել։

Սակայն արդեն այսօր հեռախոսազրույցից Կիեւի տեղեկացվածության մասին հաղորդումը Reuters-ի հետ զրույցում հերքել էր Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գեորգի Տիխին՝ նշելով, որ Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ լինել այդ հեռախոսազրույցին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս է հայտարարել է, որ Մոսկվայի հետ ուղղակի խաղաղ բանակցություններն առանց Կիեւի մասնակցության անհնար են։ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը նույնպես պնդում էր, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ որոշումը պետք է նախաձեռնվի Կիեւից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՆԳՆ-ն սառեցնում է Երեւանում տեսախցիկների կրկնապատկման մասին օրենքի քննարկումները
հաջորդը
Բելառուսը պաշտոնապես դարձավ BRICS-ի գործընկեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն