• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մակրոնն ու Սթարմերը կփորձեն վերջին անգամ համոզել Բայդենին՝ Կիեւին թույլատրել հարվածել ՌԴ տարածքի խորքերին

aliq 15:31 | 11.11.2024
aliq 15:31 | 11.11.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմեր եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կփորձեն համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերում տեղակայված թիրախներին՝ օգտագործելով ֆրանս-բրիտանական համատեղ արտադրության Storm Shadow հրթիռները։ Այս մասին նոյեմբերի 10-ին գրել է Telegraph թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրներին։

«Սպասվում է, որ Քիր Սթարմերը եւ Էմանուել Մակրոնը վերջին ջանքերը կգործադրեն՝ Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ աջակցությունը կրճատելու՝ Դոնալդ Թրամփի ջանքերը խափանելու համար»,- գրել է թերթը։

Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները թեման կքննարկեն Փարիզում, ուր Սթարմերը կժամանի նոյեմբերի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված արարողությանը մասնակցելու համար։

Ըստ թերթի՝ պաշտոնական Լոնդոնը հուսով է, որ Բայդենը «վերջապես կտա այն թույլտվությունը, որը Կիեւը փնտրում էր արդեն մի քանի ամիս»։

Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաեւ Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու հավանական ազդեցությունը Մերձավոր Արեւելքում ընթացող հակամարտության վրա։ Նշվում է, որ խոսակցության թեման կներառի նաեւ «ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ հնարավոր առեւտրային պատերազմի» հարցը։

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է արեւմտյան դաշնակիցներին համոզել ՌԴ տարածքի խորքում տեղակայված թիրախներին հարվածելու թույլտվություն ստանալու համար։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, ըստ The Telegraph-ի աղբյուրների, նախկինում աջակցել են Զելենսկուն այս հարցում, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել դրան։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ նման դեպքում Ռուսաստանը կպատասխանի՝ հարվածներ հասցնելով արեւմտյան ռազմաբազաներին։

Եթե ​​արեւմտյան երկրները թույլ տան Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին մինչեւ 2025 թվականի հունվարի 20-ը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկը, ապա նման որոշումը չեղարկելը շատ ավելի դժվար կլինի, նշում է The Telegraph-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը հայտարարել է Գազայում հումանիտար գոտու ընդլայնման մասին
հաջորդը
Թբիլիսիում Գրետա Թումբերգի մասնակցությամբ «Կովկասում ավտորիտարիզմի ալիքի» դեմ բողոքի ակցիա է անցկացվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 5

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն