Գերմանիայի հարավարեւմտյան Մանհայմ քաղաքում սեւ ամենագնացը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այդ մասին գրում է տեղական Mannheim 24 լրատվականը։
Die Rheinpfalz-ի հաղորդմամբ՝ Մանհայմի համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հայտարարվել է տագնապային իրավիճակ։
Mannheimer Morgen-ի տվյալներով՝ կա առնվազն մեկ զոհ։ Ավելի ուշ Bild-ը, հղում կատարելով անվտանգության ծառայության աղբյուրին, հայտնել է, որ զոհերի թիվը հասել է երկուսի։
Ըստ լրատվամիջոցների՝ մեքենան ամբոխի մեջ մխրճվել է Galeria Kaufhof առեւտրի կենտրոնի մոտ գտնվող հետիոտնային հատվածում։ Այնտեղ այդ պահին նաեւ գործել է տոնավաճառը։ Դեռեւս հայտնի չէ՝ դեպքը նախապես ծրագրված հարձակում էր, թե ոչ։ Վարորդը ձերբակալվել է։
Auch wohl jemand noch mit waffe unterwegs schiessend🤷♀️ pic.twitter.com/SEbypFqokZ
— Manuel Weimann (@WeimannManuel07) March 3, 2025
Մանհայմի ոստիկանությունը հայտարարել է, որ գործողություն է իրականացնում քաղաքի կենտրոնում, սակայն այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն։ Տեղեկությունների համաձայն՝ Մանհայմում փակվել են ճանապարհներն ու կամուրջները։
Սա վերջին երեք ամիսների ընթացքում Գերմանիայում տեղի ունեցած երրորդ նման միջադեպն է։
Դեկտեմբերի 20-ին ավտոմեքենան մխրճվել էր Մագդեբուրգում անցկացվող Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ։ Հարձակման համար կասկածվում էր գերմանական ծայրահեղ աջ շարժման կողմնակիցներից մեկը։
Փետրվարի 13-ին էլ մեքենան մխրճվել էր Մյունխենում տեղի ունեցող արհմիությունների ցույցի մասնակիցների մեջ։ Այս դեպքում էլ տուժել էր 28 մարդ։ Կասկածյալը Աֆղանստանից ժամանած 24-ամյա տղամարդ էր, որը նախկինում դատապարտվել էր գողության եւ թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար։