Ռուսական բանակի «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում վերահսկողություն են սահմանել Կուրսկի մարզի 12 բնակավայրերի վրա, որոնք գրավվել էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրում։
Խոսքը Ագրոնոմ, Բոգդանովկա, Բոնդարեւկա, Դմիտրյուկով, Զազուլեւկա, Իվաշկովսկի, Կոլմակով, Կուբատկին, Մարտինովկա, Միխայլովկա, Պրավդա եւ Յուժնի բնակավայրերի մասին է։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի մարզի ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։
«Հյուսիս» խմբավորումը դեռեւս մարտի 10-ի երեկոյան հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Կոլմակով, Բոնդարեւկա եւ Մարտինովկա բնակավայրերի վրա։
Ռուսական զորքերը մարտի սկզբից Կուրսկի մարզում հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես մարտի 8-9-ին ռուսական բանակը կարողացել էր վերահսկողություն սահմանել յոթ բնակավայրերի վրա։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին մարտի 10-ին հայտարարել էր, որ Կուրսկի մարզի օկուպացված շրջաններում ուկրաինացի զինծառայողների շրջափակման վտանգ առայժմ չկա։