Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Թբիլիսիում է։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլի եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Azertac գործակալության հաղորդմամբ՝ նախագահ Կավելաշվիլին հանդիպմանը վերահաստատել է Վրաստանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։
Կոբախիձեն էլ իր հերթին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է նպաստելու ապագայում տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման ապահովմանը։
Բացի այդ, ադրբեջանական կողմի հաղորդմամբ, վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպմանը Գաֆարովան քննարկել է Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ ռազմավարական գործընկերությանը, համատեղ տարածաշրջանային նախագծերի իրականացմանը եւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։