• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը հուսալի գործընկեր է ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործում․ Կալլասը Ալիեւի հետ հանդիպմանը

aliq 16:48 | 25.04.2025
aliq 16:48 | 25.04.2025

Ադրբեջանը հուսալի գործընկեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։ 

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Կալլասը, նաեւ անդրադառնալով տրանսպորտային կապերի թեմային, նշել է, որ Ադրբեջանը կարեւոր դեր ունի եւ կարեւոր տարածաշրջանային պետություն է, որը գտնվում է նշանակալի աշխարհաքաղաքական տարածքում։ 

Ալիեւն էլ իր հերթին է նշել, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկեր է եւ արդեն 4 տարի է, ինչ Հարավային գազային միջանցքի շնորհիվ մատակարարումներ է կատարում 10 եվրոպական երկրների, որոնցից 8-ը ԵՄ անդամ են։ 

Նշվում է նաեւ, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում երկարատեւ կայունության ապահովման հարցերի շուրջ։

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի հիմքով քայլեր են ձեռնարկվում, եւ քննարկումներ են ընթանում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի արագ զինումը մինչեւ հիմա սպառնալիք է տարածաշրջանի համար․ Բայրամով
հաջորդը
Նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ղրիմը կմնա ՌԴ-ի կազմում․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն