• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ղրիմը կմնա ՌԴ-ի կազմում․ Թրամփ

aliq 16:51 | 25.04.2025
aliq 16:51 | 25.04.2025
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։

«Մենք ստիպված ենք խոսել Ղրիմի մասին, որովհետեւ այն անընդհատ հիշատակվում է։ Ղրիմը կմնա Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է, բոլորը դա հասկանում են, որ Ղրիմը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի կազմում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Time ամսագրին տված հարցազրույցում։

Թրամփն ընդգծել է, որ դեռ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությանը։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Մոսկվայի հետ եւ  շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը»,- ասել է նա։ 

Երբ Time ամսագրի լրագրողը հիշեցրել է իր խոստման մասին՝ ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը իր նախագահության առաջին իսկ օրը, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Ես դա ասել եմ փոխաբերական իմաստով եւ որպես չափազանցություն՝ շեշտելու իմ տեսակետը… Ակնհայտ է, որ մարդիկ հասկանում են, որ դա ասվել է կատակով, բայց նաեւ ասվել է, որ այս ամենը վերջ է ունենալու»։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների թեմային՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր կարծիքով հազիվ թե դա երբեւէ իրականություն դառնա։

«Ես կարծում եմ՝ հենց դա էր պատերազմի սկզբի պատճառը, երբ ուկրաինացիները սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին։ Եթե նրանք այդ թեման չբարձրացնեին, պատերազմի չսկսվելու շատ ավելի մեծ շանս կար»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները ապրիլի 17-ին Փարիզում Ուկրաինայի ներկայացուցիչների հհետ բանակցությունների ընթացքում ներկայացրել էին ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ծրագիր։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ ծրագրում ներառված է եղել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ճանաչելու առաջարկ։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ հրապարակումներից հետո հայտարարել էր, որ Կիեւը չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։ Զելենսկու այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել էր ապրիլի 23-ին Լոնդոն մեկնելուց, որտեղ նախատեսված էին Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների պատվիրակությունների երկրորդ բանակցությունները՝ նվիրված ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բանակցություններին մասնակցել են ոչ թե արտաքին գործերի նախարարները, այլ ավելի ցածր կարգի պաշտոնյաներ։

Ապրիլի 23-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ը արդեն համաձայնության է հասել Ռուսաստանի հետ, սակայն «պետք է համաձայնության գալ» նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը հուսալի գործընկեր է ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործում․ Կալլասը Ալիեւի հետ հանդիպմանը
հաջորդը
Պուտինն ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն