ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինի հետ բանակցություններին մասնակցում են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ներդրումային ու տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավում ապրիլի 25-ի առավոտյան։
Սա Պուտինի և Ուիթքոֆի չորրորդ հանդիպումն է փետրվարի սկզբից ի վեր։
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն ակտիվորեն ներգրավված է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ընթացող բանակցություններում։