Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ անվտանգային եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։