• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփն ու Զելենսկին երկկողմ բանակցություններ են վարել Վատիկանում

aliq 14:55 | 26.04.2025
aliq 14:55 | 26.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 26-ի առավոտյան Վատիկանում կարճատեւ երկկողմ հանդիպում են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Երկու առաջնորդները Վատիկան էին ժամանել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն Սթիվեն Չենգի խոսքով` Թրամփն ու Զելենսկին անցկացրել են փակ եւ արդյունավետ զրույց, որի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Այժմ Թրամփը եւ Զելենսկին Սուրբ Պետրոսի հրապարակում են, որտեղ ընթանում է պապի հուղարկավորության արարողությունը։

Ըստ Sky News-ի` կողմերը պայմանավորվել են հուղարկավորությունից հետո շարունակել բանակցությունները։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 25-ին այցելել էր Մոսկվա  եւ արդեն  չորրորդ հանդիպումը անցկացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ` հանդիպումը տեւել է երեք ժամ եւ «հնարավորություն է ընձեռվել հավելյալ մոտեցնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլեւ մի շարք այլ միջազգային խնդիրների շուրջ»։ Նա նաեւ նշել է, որ քննարկվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ բանակցությունների վերականգնման հնարավորությունը։ 

Իր հերթին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուրբաթը օրը եղել է «բարեհաջող օր Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցությունների եւ հանդիպումների համար»։ 

«Կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն, եւ այժմ անհրաժեշտ է, որ նրանք հանդիպեն ամենաբարձր մակարդակով, որպեսզի գործընթացը հասցվի ավարտին։ Համաձայնեցված է արդեն հիմնական կետերի մեծ մասը»,- գրել էր ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վատիկանը հրաժեշտ է տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին
հաջորդը
Իրանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով չորս մարդ է զոհվել, վիրավորվել` ավելի քան 500-ը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն