• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն Զապորոժիեի ատոմակայանը չի հանձնի ԱՄՆ-ի վերահսկողությանը․ Լավրով

aliq 10:14 | 28.04.2025
aliq 10:14 | 28.04.2025

Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանի կառավարման փոխանցման վերաբերյալ ԱՄՆ-ից առաջարկ չի ստացել, իսկ եթե ստանա, կբացատրի, որ վերահսկողության փոխանցումն անհնար է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը CBS-ին տված հարցազրույցում։ Զրույցի ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է նախարարության կայքում։

«Ո՛չ, մենք այդպիսի առաջարկ չենք ստացել, իսկ եթե ստանանք էլ, կբացատրենք, որ Զապորոժիեի ատոմակայանի կառավարումը Ռուսաստանի պետական կորպորացիա համարվող «Ռոսատոմ»-ի վերահսկողության տակ է, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անձնակազմի մշտական ներկայությամբ, որը հսկողություն է իրականացնում»,- նշել է Լավրովը։

Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը համաձայն է ԱՄՆ-ի հրապարակային այն հայտարարություններին, որ Վաշինգտոնն ու Կիեւը պետք է համատեղ կառավարեն Զապորոժիեի ատոմակայանը՝ անվտանգության բարձրացման նպատակով։

Լավրովը հավելել է, որ «ատոմակայանը հուսալի ձեռքերում է»։ Նա նաեւ մեղադրել է Ուկրաինային «կայանը մշտապես հարձակման ենթարկելու եւ միջուկային աղետ ստեղծելու փորձերի» համար։ Նման մեղադրանքներով Ուկրաինան էլ հանդես է գալիս Ռուսաստանի հասցեին։

Ռուսական զինված ուժերը  Զապորոժիեի ատոմակայանը գրավել էին լայնածավալ ներխուժման սկզբում՝ 2022 թվականին։

Սպիտակ տունը մարտին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի ընթացքում նշել էր, որ ատոմային էլեկտրակայանների «ամերիկյան սեփականությունը» կարող է լինել դրա «լավագույն պաշտպանությունը»։ Զելենսկին ընդգծել էր, որ բոլոր ատոմակայանները պատկանում են Ուկրաինայի ժողովրդին եւ չեն հանդիսանում մասնավոր սեփականություն։

Ապրիլին արեւմտյան լրատվամիջոցները հրապարակել էին ԱՄՆ-ի առաջարկած խաղաղ կարգավորման պլանը։ Դրա համաձայն՝ Զապորոժիեի ատոմակայանը կմնա Ուկրաինայի կազմում, սակայն կլինի ամերիկյան կառավարման ներքո եւ էլեկտրաէներգիա կմատակարարի ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի վարչակազմը քննարկում է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերականգնման հնարավորությունը
հաջորդը
Զելենսկին պատրաստ է հրաժարվելու Ղրիմը վերադարձնելու պահանջներից․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն