• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

DOGE-ն փակում է «Հազարամյակի մարտահրավերներ» արտասահմանյան օգնության գործակալությունը․ POLITICO

aliq 12:25 | 28.04.2025
aliq 12:25 | 28.04.2025

Կառավարության արդյունավետության դեպարտամենտը՝ DOGE-ն, փակում է Millennium Challenge Corporation (MCC, «Հազարամյակի մարտահրավերների կորպորացիա») արտասահմանյան օգնության գործակալությունը, որը համագործակցում է չորս տասնյակից ավելի զարգացող երկրների հետ՝ տնտեսական աճը խթանելու համար։ Այդ մասին գրում է POLITICO-ն՝ հղում կատարելով գործակալության աշխատակազմին ուղղարկված էլեկտրոնային հաղորդագրությանն ու ներքին աղբյուրներից ստացված տեղեկություններին։ 

«DOGE թիմը գիտակցում է, որ շուտով զգալիորեն կկրճատվի MCC-ի ծրագրերի թիվը եւ, համապատասխանաբար, գործակալության անձնակազմը»,- ասվում է DOGE-ի էլեկտրոնային նամակում։ 

MCC-ն հիմնադրվել է 2004 թվականին Կոնգրեսի կողմից Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք։ Այս կառույցը տարիներ շարունակ ունեցել է ե՛ւ հանրապետականների, ե՛ւ դեմոկրատների աջակցությունը, իսկ «Publish What You Fund» օգնության թափանցիկության ապահովման խմբի կողմից ճանաչվել «աշխարհի ամենաթափանցիկ» գործակալությունը։ 

MCC-ն, որը անկախ է Պետդեպարտամենտից, շուրջ 20 ցածր եկամուտ ունեցող երկրներում ներկայում ունի ավելի քան 5.4 միլիարդ դոլարի ակտիվ դրամաշնորհային ծրագրեր, որոնք կա՛մ հաստատվել են, կա՛մ արդեն իրականացման փուլում են։  Շուրջ 320 աշխատակից ունեցող այս գործակալության դեմ DOGE-ի քայլերը Թրամփի վարչակազմի կողմից օտարերկրյա օգնության խմբերի թիրախավորման հերթական դեպքն են։

Ըստ էլեկտրոնային հաղորդագրության՝ գործակալությունն իր աշխատակիցներին առաջարկելու է ե՛ւ կամավոր հիմունքներով վաղաժամ թոշակի անցում, ե՛ւ աշխատանքից ազատման հետաձման ծրագիր։ Այս առաջարկով հետաքրքրվածները համապատասխան դիմումները պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 29-ը։ Նամակում նաեւ նշվում է, որ որոշ աշխատակիցներ կարող են նաեւ վարչական արձակուրդի ուղարկվել արդեն մայիսի 5-ից։ 

Ըստ POLITICO-ի աղբյուրներից մեկի, որը պարբերականի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, չորեքշաբթի առավոտյան տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ MCC-ի ղեկավարությունը աշխատակիցներին հայտնել է, որ DOGE-ն արդեն հաջորդ շաբաթ կպատրաստի որոշման նախագիծ գործակալության խորհրդի համար, որում ներառված են լինելու պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը, ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի Ջեյմսոն Գրիրը, MCC-ի ժամանակավոր գլխավոր գործադիր տնօրենը եւ մասնավոր հատվածի չորս անդամները։ Այս խորհրդի համար DOGE-ի մշակած որոշման նախագիծը վերաբերելու է առաջիկա ամիսների ընթացքում աշխարհով մեկ տրամադրված դրամաշնորհները դադարեցնելուն։ 

Պարբերականի մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ առաջիկա 90 օրվա ընթացքում MCC-ի բոլոր գործողությունները կդադարեցվեն։

«Մեր գործակալությունն ավելի քան 10 տարի շարունակ ունեցել է մաքուր աուդիտներ, եւ նույնիսկ DOGE-ի ներկայացուցիչների խոսքերով, փակման պատճառը որեւէ կապ չունի գործակալության ծախսատարության կամ կոռուպցիայի հետ»,- նշել է աղբյուրը։

Դեկտեմբերին Այդահո նահանգից հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը հովանավորել եւ ներկայացրել էր MCC-ին աջակցող մի օրինագիծ, որը նախատեսում էր ընդլայնել կառույցի լիազորությունները՝ ավելի շատ երկրների հետ համագործակցելու համար։

POLITICO-ն նշում է, որ ժողովի ժամանակ MCC-ի ղեկավարությունը աշխատակազմին հասցեագրված հայտարարությունը հնչեցրել է DOGE-ի աշխատակիցներ Ջասթին Ֆոքսի եւ Նեյթ Քավանոյի հետ վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից հետո։

DOGE-ի մամլո խոսնակը չի պատասխանել մեկնաբանություն տրամադրելու վերաբերյալ պարբերականի հարցմանը։

MCC-ի փակումը տեղի է ունենում DOGE-ի ղեկավարի պաշտոնը առաջիկա օրերին թողնելու մասին Իլոն Մասկի հայտարարության ֆոնին, որը միլիարդատերը կապել էր 2025 թվականի առաջին եռամսյակում Tesla-ի եկամուտների վերաբերյալ վատագույն հաշվետվության հետ։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ նույնիսկ Մասկի հեռանալուց հետո DOGE-ն չի դադարեցնի գործակալությունների ապամոնտաժման գործընթացը։ 

Պարբերականին զրուցակիցներից մեկը պատմել է, որ MCC-ն բացառություն է խնդրել այն երկրների համար, որոնցում այժմ գործում են դորամաշնորհային ծրագրերը։ Այդպիսի երկրների թվում է Կոտ դ’Իվուարը, որի համար գործակալությունը շուրջ չորս ամսվա հետաձգում է խնդրել։ Աղբյուրի խոսքերով՝ Մոնղոլիայի, Սենեգալի եւ Նեպալի համար էլ MCC-ն երեքամսյա հետաձգում է խնդրել։ 

«Մեզ միշտ գովաբանել են որպես օրինակելի պետական գործակալության, որը եղել է արդյունավետ, որակյալ ու թափանցիկ։ Սակայն ակնհայտ է, որ արտաքին օգնությունը այս վարչակազմի համար առաջնահերթություն չէ»,- նշել է աղբյուրը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին պատրաստ է հրաժարվելու Ղրիմը վերադարձնելու պահանջներից․ Թրամփ
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու մասին Բաքվի հայտարարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն