• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստանի տարածք «անխուսափելի» է․ Պակիստանի ՊՆ ղեկավար

aliq 10:02 | 29.04.2025
aliq 10:02 | 29.04.2025
India army

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստանի տարածք «անխուսափելի» է, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք ամրապնդել ենք մեր ուժերը, քանի որ դա [ներխուժումը] այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում անհրաժեշտ է ռազմավարական որոշումներ կայացնել, եւ դրանք արդեն կայացվել են»,- ասել է Ասիֆը:

Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունն ավելի կոշտ է դարձել, եւ որ Պակիստանի զինված ուժերը տեղեկացրել են կառավարությանը հնարավոր հարձակման մասին։ Նա նաեւ հայտնել է, որ Պակիստանի իշխանությունները կապի մեջ են Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ։

Ասիֆը չի հստակեցրել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է, եւ չի նշել, թե ինչ բնույթ է այն ունենալու՝ լայնածավալ, թե սահմանափակ։ 

Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունները լարվեցին, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում մահապարտ ահբեկչի հարձակման հետեւանքով սպանվեց 26 մարդ։ 

Հնդկական կողմի պնդմամբ՝ հարձակումն իրականացրել են Պակիստանում գործող «Լաշկար-է-Թայբա» իսլամական ​​խմբավորման դիվերսիոն թեւ հանդիսացող «Դիմադրության ճակատի» մարտիկները։ Դրանից հետո Հնդկաստանի կառավարությունը կրճատեց Իսլամաբադում իր դեսպանատան աշխատակիցների քանակը, Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ​​​​առաքելության ռազմական խորհրդականներին հայտարարեց անցանկալի անձ եւ կասեցրեց Ինդոս գետի վերաբերյալ 1960 թվականի պայմանագիրը, որը կողմերի համար կարգավորում էր ջրային ռեսուրսների օգտագործման իրավունքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանի վրա ճնշումները կշարունակվեն․ Մակրոն
հաջորդը
Զելենսկին արձագանքել է մայիսի 8-ին հրադադար հաստատելու մասին Մոսկվայի հայտարարությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն