• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրություն չունի․ Փաշինյան

aliq 13:24 | 29.04.2025
aliq 13:24 | 29.04.2025

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու մտադրություն չունի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։ 

«Ուզում եմ հստակ լինել. երբեմն նաեւ Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Մենք ամենեւին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները սրելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Ուզում ենք, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, ցանկանում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարեւանների՝ Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ 

Վարչապետը նաեւ հայտարարել է, որ Երեւանը  հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն է որդեգրել, որի արտահայտություններից մեկը Ազգային ժողովի վերջերս ընդունած օրենքն էր Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց որոշ շրջաններ։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։

Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն էլ ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին, իսկ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ՝ մարտի 26-ին։ 

«Եվրաքվեի» այս նախագիծը դեռեւս հունվարի 9-ին հավանության էր արժանացել ՀՀ Կառավարության կողմից։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» կազմակերպած ստորագրահավաքը, որի հետեւանքով նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Կառավարության հավանությունից հետո օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվել էր հունվարի 24-ին:

Երեւանը բազմիցս է հայտարարել, որ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին արձագանքել է մայիսի 8-ին հրադադար հաստատելու մասին Մոսկվայի հայտարարությանը
հաջորդը
Ուկրաինան չի հաղթի պատերազմը, եթե այն շարունակվի․ Վենս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն